Երկրի անկախության ժամանակահատվածում քաղաքաշինությունը Երևանում ոչնչացնում է քաղաքի էկոլոգիան և պատմական հուշարձանները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է ՙՀանուն կայուն զարգացում՚ Ասոցիասիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
ՙԽորհրդային շամանակաշրջանում, երբ մենք պայքարում ենք հանուն մեր ազգային ինքնության, քաղաքն այդ առումով ավելի լավ վիճակում էր, քան այսօր՚,-ընդգծել է փորձագետը: Ինչպես նա նշել է, տեղի է ունենում Երևանի հիշողության ոչնչացման նպատակաուղղված գործընթաց: ՙՓակ շուկայի հետ կապված մենք ոչինչ չկարողացանք անել: Որպեսզի շենքում որևէ փոփոխություններ կատարվեն, անհրաժեշտ էին քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև քաղաքապետարանի որոշումները: Սա ֆանտաստիկա է, որ առանց դրանց բացակայության շինարարական աշխատանքներն, այնուամենայնիվ, իրականացվեցին՚,-նշել է Դանիելյանը:
Այսօր փորձագետներին անհանգստացնում է նաև ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին ¥կլոր¤ շենքի ճակատագիրը: Վերջերս ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ չի պատրաստվում ժամանակ և գումարներ ծախսել այդ շինության պահպանմանը, քանի որ այն ՙչի համապատասխանում աէրոնավտիկայի ժամանակակից պահանջներին՚: ՙՕդանավակայանի հին շենքը մի քանի տարի առանց խնամքի էր, դրա համար էլ նման վիճակում է: Անկասկած, ես դեմ եմ, որ այն քանդեն: Այն պետք է անպայման պահպանել, և այդ կարծիքին է նաև Հայաստանի Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովը՚,-նշել է նա: