Այսօր ժամը 13:30-ի
սահմաններում փոխհրաձգություն է տեղի է ունեցել Երևանի կենտրոնում` Վերնիսաժի մոտ:
Ինչպես հաղորդել է Ոստիկանությունը, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235 հոդվածի
1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով:
Նշանակվել է մի քանի
փորձաքննություն, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու նպատակով: Փոխհրաձգության
արդյունքում վիրավորվել է 5 մարդ, որոնց տեղափոխել են թիվ 1 կլինիկական
հիվանդանոց: Հիվանդանոցում ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են, որ բոլոր հինգ
տուժածներին վիրահատում են: