Կենսաթոշակային
կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչի գործարկումը կխթանի Հայաստանի
ֆինանսական շուկայի և կապիտալի շուկաների կառույցների զարգացումը: Նման կարծիք է
արտահայտել վերջերս ՀՀ ԿԲ կողմից կենսաթոշակային հիմնադրամների ակտիվները
կառավարելու լիցենզիա ստացած`«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերության
գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:
Ելույթ ունենալով ՀՀ Կենտրոնական բանկում, ընկերության
բաժնետեր հանդիսացող ընկերությունների (գերմանական «Talanx Asset Management» и ավստրիական
«C-QUADRAT Investment» ընկերությունները) մի
շարք թոփ-մենեջերների հետ համատեղ մամուլի ասուլիսում, Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարող ընկերության գլխավոր խնդիրը
կենսաթոշակային կուտակումների պահպանումն ու բազմացումն է, ընդ որում`
կենսաթոշակային ակտիվների կառավարման կոնսերվատիվ, զգույշ և առավելագույն չափով
առանց ռիսկի համակարգի միջոցով:
Նա նշել է, որ այդ
նպատակով ընկերությունը պատրաստ է առաջարկել ներդրումային երեք ռազմավարություն:
Առաջինը` դեպի կայուն եկամուտով կենսաթոշակային հիմնադրամ, երկրորդը`դեպի
կոնսերվատիվ կենսաթոշակայի հիմնադրամ, և երրորդը` դեպի հավասարակշռված
կենսաթոշակային հիմնադրամ: Հաճախորդն ինքը պետք է որոշի, թե նշված
ուղղություններից որում է գերադասում տեղաբաշխել իր միջոցները, ընդ որում,
հաճախորդի տեղափոխությունը մեկ հիմնադրամից մյուսը մեկ տարվա ընթացքում մեկ անգամ
անվճար է: Մասնավորապես, կայուն եկամուտով կենսաթոշակային հիմնադրամը ենթադրում է
հաճախորդի ողջ փաթեթի տեղաբաշխում (100%) ֆիքսված եկամուտով պարտատոմսերում
(պետպարտատոմսեր և ավանդներ բարձր հուսալիություն ունեցող բանկերում), ռիսկերից
խուսափելու համար: Կոնսերվատիվ հիմնադրամը նախատեսում է ֆիքսված եկամուտով
պարտատոմսերում տեղաբաշխել 75%-ը, իսկ մնացած 25%-ը բաժնային արժեթղթերում: Ի
տարբերություն առաջին երկուսի, հավասարակշռված հիմնադրամը նախատեսում է միջոցների
հավասարաչափ (50-ական տոկոսով) տեղաբաշխում ֆիքսված եկամուտով պարտատոմսերում և
բաժնետոմսերում, որտեղ շահառուն պետք է ծանոթ լինի ակցիաների գների անկման
հետևանքով առաջացող ռիսկերին`կապված շուկայի կոնյունկտուրայի և
թողարկող-ընկերության վիճակի հետ: Ընդ որում, ընկերության ղեկավարների հավաստամբ,
գործունեության առաջին 2 տարիներին ընկերությունն իրեն վստահված կենսաթոշակային
միջոցները կկառավարի, ներդնելով դրանք բարձր հուսալի արժեթղթերում, ֆիքսված
եկամտաբերությամբ, ընդ որում, միջոցների 60%-ը, ըստ օրենքի, պետք է տեղաբաշխվի
ներքին, իսկ 40’-ը` արտաքին շուկաներում:
Միևնույն ժամանակ,
կոնֆերանսի մասնակիցները համաձայնվեցին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ, որ
երկրում ներդրումային կառույցների խիստ սակավություն է տիրում, որոնց թիվը
սահմանափակվում է ընդամենը պետպարտատոմսերով և որոշ հուսալի բանկերի ավանդներով,
ինչը խիստ սահմանափակում է ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացման
հնարավորությունը, հույս հայտնելով, որ շուտով երկրում կզարգանա կապիտալի շուկան և
կընդլայնվի ներդրումային դաշտը: Վարդանյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում
արժեթղթեր թողարկողների մեծամասնության մոտ բացակայում է ներդրումային բարձր
վարկանիշը, ընկերույթունն ինքնուրույն կգնահատի այս կամ այն արժեթղթերի
հուսալիության մակարդակը: «Միջազգային և տեղական շուկաներում աշխատանքի
չափանիշները տարբեր են: Արտասահմանում մենք ներդրում ենք կատարում ներդրումային
բարձր վարկանիշ ունեցող արժեթղթերում, բայց քանի որ մենք հայկական ընկերություն
ենք և կոչված ենք, այդ թվում նաև զարգացնել հայկական շուկան, ապա տեղական շուկայի
համար մենք կմշակենք ռիսկերի գնահատման ազգային չափանիշներ: Այլ խոսքերով, մենք
պատրաստ ենք մեզ վրա վերցնել տեղական թողարկողների ռիսկերը`հանուն ներդրումային
դաշտի ընդլայնման»,-ընդգհծել է Վարդանյանը, նկատելով, որ խոսքը գնում է
հեռանկարային պլաների մասին: Նրա խոսքերով, ընկերությունը թողարկողներին կընտրի ոչ
թե ներդրումային վարկանիշով, ինչպես արտասահմանում, այլ ինքնուրույն գնահատման
մեթոդով: Մանավանդ, որ շուկայում արդեն կան ընկերություններ, որոնք կապիտալի շուկա
են դուրս եկել իրենց փոխառու պարտավորություններով և բավականին հաջողությամբ էլ
տեղաբաշխում են դրանք«,-նշել է Վարդանյանը: Նա ընդգծել է, որ միջնաժամկետ
հեռանկարում, շուկայի զարգացմանը զուգահեռ, ընկերությունը կլշարունակի ինքնուրույն
ջանքերն անհրաժեշտ գործիքների զարգացման ուղղությամբ, ու չի բացառվում, որ անգամ
հանդես կգա փոխադարձ ներդրումների հիմնադրամ ստեղծելու առաջարկով (mutual
fund): Վարդանյանը նա ընդգհծել է, որ ընկերությունը
մտադիր չէ սահմանափակվել միայն կենսաթոշակային պարտադիր հիմնադրամներին
մասնակցելով և ժամանակին իր ծառայությունները կառաջարկի նաև Հայաստանի այն
քաղաքացիներին, ովքեր պատրաստ են մասնակցել կենսաթոշակային կամավոր համակարգին:
Մամուլի ասուլիսի
մասնակիցները համաձայնվեցին, որ կառավարման հետ կապված ռիսկերի բացի «Ցե-Կվադրատ
Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերությունը կարող է բախվել նաև արտարժութային ռիսկերի,
քանի որ միջոցների մինչև 40%-ը կարող են տեղաբաշխվել օտարերկրյա ակտիվներում: Այս
առումով ընկերությունում վստահ են ֆինանսական շուկայի ցածր տատանվելիության մեջ,
որ հետագայում համաշխարհային հիմնական արժույթներն աստիճանաբար կարժևորվեն
հայկական դրամի նկատմամբ: Արտարժութային ներդրումային զամբյուղի գրագետ
դիվերսիֆիկացումը, ըստ ընկերության մասնագետների, թույլ կտա հեշտությամբ խուսափել
հնարավոր արտարժութային ռիսկերից:
Հիշեցնենք, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ»
ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի սկզբին, որպես գերմանական
«Talanx Asset Management» և ավստրիական «C- ԿՎԱԴՐԱՏ Investment» ընկերությունների
համատեղ ձեռնարկություն: Ընկերությունը գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 2013 թվականի
նոյեմբերի 29-ին, տրամադրելով ներդրումային հիմնադրամի լիցենզիա: Ընկերության
կապիտալի 74.9 %-ը պատկանում է «C- ԿՎԱԴՐԱՏ Investment»-ին, որը հիմնադրվել է 1991 թվականին, 2006 թվականին
լիստինգ է անցել Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում, իսկ 2008 թվականին` Վիեննայի
ֆոնդային բորսայում: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «C- ԿՎԱԴՐԱՏ
Investment» ընկերությունը ակտիվները
կառավարման ներքո գտնվում են 4,8 մլրդ եվրո ծավալով ակտիվներ: Ընկերության զուտ
շահույթը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 3,5 մլն եվրո, տարեկան աճը` գրեթե
6 անգամ: Ընկերությունն գրասենյակներ ունի Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում,
Ժնևում, իր ներկայությունն ապահովելով եվրոպական 17 երկրներում: Ընկերության
բաժնոտոսմերի 25,1 %-ը պատկանում է «Talanx Asset Management» ընկերությանը, որն
ստեղծվել է 2006 թվականի աշնանը և հանդիսանում է
«Talanx AG» ընկերության դուստրը: 2013 թվականի հունիսի 30 դրությամբ
«Talanx Asset Management» ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել
են 95.6 մլրդ եվրո, որոնցից 82.19 % - ը տեղադրված են հաստատագրված եկամտով
արժեթղթերում:
Նշենք, որ կենսաթոշակային
կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի
հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր:
Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի
քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման
մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի
համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար
անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի
5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25
հազ.դրամից ոչ ավել):
Նշենք,
նաև, որ Հայաստանում կենսաթոշակային կամավոր հիմնադրամի կառավարման առաջին
գրանցված կառավարիչը դարձավ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը (ԿԲ լիցենզիա`
18 հոկտեմբերի, 2012 թ.): Իսկ 2013
թվականի նոյեմբերին Կենտրոնական բանկը գրանցեց շուկայի ևս երկու խոշոր պրոֆեսիոնալ
մասնակիցների, ընդ որում, եվրոպական կապիտալով: Դրանք են` ավստրո - գերմանական
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերությունը և ֆրանսիական « Amundi-
ACBA-Asset-Management» ընկերությունը, տրամադրելով նրանց կենսաթոշակային
միջոցների կառավարման լիցենզիաներ: