ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԵԱՀԿ Երևանի գրասենյակում:
ՙԿոժարայի Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցը կհետաձգվի: Այցի նոր ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ՚, - հաղորդել են գրասենյակում:
Ավելացնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի միայն Վրաստան` հունիսի 18-19-ը: