Հայաստանի
խորհրդարանը դեկտեմբերի 4-ի նիստում 46 «կողմ» և 54 «դեմ» ձայներով մերժել է
կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն առնվազն մեկ տարով
հետաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը ներկայացրել էին ԲՀԿ, ՀՅԴ,
«Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները:
Քվեարկությանը նախորդած իր ելույթում ՀՀԿ խմբակցության
ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու
ներկայացված որոշման նախագծին` խոստանալով
լրագրողներին ներկայացնել խմբակցության հիմնավորումը: Ի պատասխան` ՀՅԴ պատգամավոր
Վահան Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին առաջարկել էր ՀՀԿ հիմնավորումը
ներկայացնել ոչ թե լրագրողներին, այլ`
խորհրդարանի պատերի մոտ հավաքված վրդովված քաղաքացիներին: