Մայիսի 27-ին
Երևանում տեղի կունենա «Ֆինանսական համակարգի ֆորում», որի նախաձեռնողն է «Երևանի
«Ադամանդ» ապրանքա-հումքային բորսան»: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ֆորումը տեղի կունենա «Կոնգրես»
հյուրանոցի «Պիկասո» դահլիճում: Միջոցառման գլխավոր նպատակը երկրի ֆինանսական
հատվածի ընթացիկ պահանջների ու խնդիրների քննարկումն է: Ֆորումի աշխատանքների
կմասնակցեն բանկային հատվածի, վերկային կազմակերպությունների, գրավատների և այլ
ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:
Նշենք,
որ Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսան հիմնադրվել է
1990թ. նոյեմբերի 22-ին, որպես ունիվերսալ (ապրանքա-ֆոնդային)բորսա` բաժնետիրական
ընկերության տեսքով: Իր գործունեության ընթացքում բորսան դիմակայել է
ինչպես կոշտ մրցակցությանը, այնպես էլ տնտեսության անցումային շրջանին բնորոշ
բոլոր խոչընդոտներին: Շնորհիվ 23 տարիների անխափան գործունեության ընթացքում ձեռք
բերված իր փորձի, դիրքի և գործունյա շրջանակների վստահությանը, բորսան Հայաստանի
Հանրապետության տնտեսությունում ունի իր յուրահատուկ տեղն ու նշանակությունը: