ԱրմԻնֆո-ՌԲԿ. Գազպրոմն
ստորագրեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասը գնելու մասին
պայմանագիր: Այս մասին է հաղորդում ռուսական գազային կոնցեռնի տեղեկատվությունների
վարչությունը:
Գործարքի արդյունքում
«ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գոզպրոմի բաժնեմասը կազմեց 100%, իսկ
կազմակերպությունը վերանվանվեց և այսուհետ կկոչվի` «Գազպրոմ Արմենիա»: Դեկտեմբերի
վերջին ՀՀ խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը`
«ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա
գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի
վաճառքը Գազպրոմին:
Համաձայնագիրն ստորագրվեց
2013 թվականի դեկտեմբերի 2-ին, որի համաձայն, ՌԴ կառավարությունը հանդես է գալիս
որպես «Գազպրոմ» ԲԲԸ կողմից դեպի Հայաստան բնական գազի մատակարարումների գարանտ,
պայմանով, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները ժամանակին և ամբողջովին կվճարեն
սպառված գազի դիմաց, ինչպես հաշվի առնելով դեպի Հայաստանի գազի տրանզիտի
պայմանները:
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի
և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել էր, որ հանրապետության
իօշխանությունները որոշեցին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերը վաճառել, որպեսզի
մարեն Գազպրոմի հանդեպ 155 մլն.դոլարի պարտքը, որը կուտակվել է 2012 թվականին:
Նշենք, որ «ՀայՌուսգազարդ»
ընկերությունը հանդիսանում է դեպի Հայաստան ռուսական գազի միակ մատակարարը: Մինչ
այդ Գազպրոմին էր պատկանում այդ ընկերության բաժնետոմսերի 80%-ը, իսկ մնացած 20%-ը`Հայաստանի
կառավարությանը: Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումների ընդհանուր
ծավալը 2012 թվականին ավելացել է 22.3%, կազմելով 1 մլրդ.967.2 մլն.խոր.մետր: