«Ամուլսարի» հանքավայրից ոսկու արտահանման տարեկան
ներուժը «Գեոթիմ» ընկերության կողմից գնահատվում է 200-250 մլն.դոլար: Այս մասին
լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, դա
շատ մ,եծ ծրագիր է ու հարապետության համար ունի լուրջ պոտենցիալ: Նա նշել է, որ
«Ամուլսարի» ներդրումային ծրագիրը կազմում է մոտ 300-350 մլն.դոլար: Ծրագիր իրականացմանը
մասնակցոմ է 1500 աշխատող և աշխատանքով կապահովվեն նաև ծրագիրը ապրանքներով ու
ծառայություններով ապահովող մի շարք փոքր և միջին ձեռնարկություններ:
Հետազոտությունների
նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ Ամուլսարի ոսկու պաշարները
կարող են կազմել մոտ 5 մլն.ունցիա:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն
2006 թվականից Ամուլսարի հանքավայրում իրականացնում է լայնամասշտաբ գեոլոգիական և
հետախուզական աշխատանքներ: Դա ԽՍՀՄ փլուզումից հետո ոսկու միակ հայտնաբերված
հանքավայրն է Հայաստանում, իսկ «Գեոթիմ» ընկերության միակ բաժնետերն է Lydian
International ընկերությունը:
Lydian International ընկերությունը 4731000 սովորական բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր է կնքել
ռազմավարական երկու ներդրողների` IFC և EBRD հետ, իսկ նշված գործարքի ընդհանուր
գումարը կազմում է 4.731 մլն.կանադական դոլար: Համաձայն այդ գործարքի, IFC և EBRD
ընկերության նշված բաժնետոմսերը ձեռք են բերել մեկ բաժնետոմսերի դիմաց 1 կանադական
դոլար արժեքով: Լրացուցիչ թողարկման շնորհիվ IFC և EBRD մասնաբաժինը Lydian
International ընկերությունում կազմում է
8%:
Նախարարը
հավելել է, որ լուրջ ներուժ ունի նաև GPM Gold ընկերությունը, որը հանդիսանում է GeoProMining ընկերության խմբի անդամ:
Ընկերությունը վերջերս Հայաստանում գործարկեց ոսկու հարստացման «Ալբիոն»
տեխնելոգիան, ինչի շնորհիվ 2015 թվականին GPM Gold ընկերությունը կարող է ոսկու արտադրությունը
հասցնել մինչև 120-130հազար ունցիայի, 2013-ի 50 հազարի փոխարեն: