Arminfo.info



 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013

Ստեփանյան Դավիթ

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի


Կարծիք կա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Արդյո՞ք Մինսկի ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացն այլընտրանք ունի: Եվ հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչման ճանապարհով: Ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, իրոք, տեղապտույտ է տալիս, և այդ ձևաչափի շրջանակներում որևէ բեկման հասնել, իրոք, հնարավոր չէ: Դա վերաբերում է նաև այլընտրանքային ձևաչափերին, օրինակ, այսպես կոչված, ՙՊրահայի գործընթացին՚`Ռուսաստանի նախկին նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությանը`ապա այս առնչությամբ բազմիցս հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանը, այդ թվում`պատասխանելով նախագահական ընտրություններում իր նախկին մրցակցի որոշ հայտարարություններին: Դժվար է այս առնչությամբ որևէ բան ավելացնել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել Ադրբեջանի կողմից  Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին: Միաժամանակ նույն ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել
ՙեվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացման վերաբերյալ՚: Եթե սա տեղեկատվության նպատակաուղղված արտանետում է, որո՞նք են դրա պատճառները:

Սպառազինությունների մատակարարների ընտրության հարցում Ադրբեջանի գերակայությունների հնարավոր փոփոխման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլում է վերջինիս արտաքին քաղաքական ուղեգծի էվոլյուցիան: Ռուսաստանում կարելի է նկատել քաղաքականությունը և բիզնեսը, մասնավորապես`առանձին ձեռնարկությունների մակարդակով ռազմատեխնիկական համագործակցությունը, միմյանցից զատելու փորձեր: Սակայն, Մոսկվայի և Բաքվի քաղաքական շփումներում վստահության կորուստը, խնդրահարույց հարցերը լուծելու ցանկության բացակայությունը կամ նույնիսկ օբյեկտիվ անհնարինությունը վաղ թե ուշ անդրադառնում է երկկողմ փոխգործակցության այլ ոլորտների վրա:

Կիսվեք Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների առնչությամբ Ձեր կարծիքով`կապված նախագահական ընտրությունների , Իրանի և որոշ չափով ՌԴ հետ հարաբերությունների սրման հետ...

Իրանն արտաքին ազդեցությանը ենթարկելու ձգտումը, կարծում եմ,  Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական մղիչ ուժն է: Ադրբեջանն օբյեկտիվ պատճառներով չի կարող այդ գործընթացներին ներգրավված չլինել: Մամուլում տեղեկատվություն է հայտվում Թել Ավիվի և Վաշինգտոնի հետ Բաքվի սերտ կապերի մասին, ինչը, անշուշտ, չի կարող չմտահոգել Թեհրանին: Տարբեր խաղացողների`ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող մրցակցությունն անդրադառնում է սոցիալ-տնտեսական խնդիրների և երկրի ներսում տարբեր ընտրախավերի ոչ հասարակ հարաբերությունների վրա: Այս ամենը հղի է ամենատարբեր սցենարներով, որոնք բավականին մանրամասն քննարկվում են ադրբեջանցի քաղաքագետների ու փորձագետների կողմից:
Այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Սակայն, ավելի մեծ թափ կառնի ոչ թե, այսպես կոչված, ՙարևմտամետ՚ ընդդիմության, այլ խմբակցությունների և խմբերի գործունեությունը, որոնք դե-ֆակտո հռչակելով քաղաքական նպատակներ`օգտագործում են կրոնական հռետորաբանությունը և դիմում քաղաքացիների ամենալայն շերտերի զգացմունքներին ու հույզերին: Ադրբեջանն ամենևին բացառություն չէ, և պատահական չէ, որ շատ դիտորդների կողմից ավելի շատ զուգահեռներ են անցկացվում այդ երկրի և Մերձավոր Արևելքի որոշ պետությունների միջև, որոնք հայտնի բուռն իրադարձությունների ասպարեզ են դարձել: Այսպիսով, չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում, ըստ երևույթին, ամենի ինչ հարթ կանցնի, հետագայում տհաճ անակնկալները պետք չէ բացառել:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անհետևողական քաղաքականությունը, մի շարք փորձագետների կարծիքով, թույլ է տվել ԱՄՆ-ին զգալիորեն ամրապնդել իր ազդեցությունը հանրապետությունում: Ձեր կարծիքով, ի՞նչ  միտումներ կան այսօր այդ ուղղությամբ, և արտաքին խաղացողներից ո՞վ է շահագրգռված ՙԲարևի հեղափոխությամբ՚:

Միացյալ նախագահների գործունեությունը հետխորհրդային տարածությունում, իհարկե, համակարգային և միաժամանակ բազմամակարդակ բնույթ է կրում`կողմնորոշված լինելով դեպի իշխող դասի և հասարակության հիմնական խմբերը: Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ ամերիկյան բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում և դրանց ֆինանսավորման ծավալները: Հազիվ թե Հայաստանում իրավիճակը կարող էր այլ սցենարով զարգանալ: Հանրապետությունում շատ լավ հայտնի է, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետությունում հայտնվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ որոշվել է բացել ԽՍՀՄ սահմաններն արտաքին օգնության համար`դառնալով Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի առաջին ղեկավարը: Այդ կազմակերպության սերտ կապերն ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ որևէ մեկի համար գաղտնիք չեն: Ինչ վերաբերում է վերջին ժամանակների իրադարձություններին, չի կարելի չհիանալ, թե ինչպես է անցած տարի դժվարությամբ խորհրդարան անցած ՙԺառանգության՚ առաջնորդը նախագահական ընտրությունների ընթացքում ստանում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մեծ մասը: Դա, անշուշտ, ունի կազմակերպչական-տեխնոլոգիական բացատրությունները, և  հայտնի է, որ, այսպես կոչված, ՙգունավոր հեղափոխությունների՚ զոհ դարձած ԱՊՀ որոշ երկրներում եղել են նաև այդպիսի օրինակներ: Հայաստանում ԱՄՆ քաղաքականության կարևոր առանձնահատկություններից են՝ քաղաքական արդյունավետության բարձր մակարդակը և հմուտ լոբբիստական ու տեղեկատվական ուղեկցությունը, ֆինանսական հոսքերի օպտիմալացումը: Ինչ վերաբերում է ընտրախավերի, փորձագետների, գիտական հանրության հետ աշխատանքին, արևմտյան, հատկապես`անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչներն զգում են իրենց`ինչպես ձուկը ջրում, և նրանց հետ իրենց իսկ ՙհարթակում՚ մրցելը Ռուսաստանի համար բավականին դժվար է, և հազիվ թե պետք է: Չնայած, կարծում եմ, դա չի նշանակում, թե աշխարհաքաղաքական մրցակիցների փորձին պետք չէ հետևել և ինչ-որ բան սովորել: Առաջին հերթին`սփյուռքի հետ աշխատանքին, որն օգտագործվում է որպես ելման երկրի վրա ազդեցույթան արդյունավետ գործիք. խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ Կովկասի այլ տարածաշրջանների, Մերձդնեստրի, Ուկրաինայի: Մոսկվան պետք է սովորի Վաշինգտոնից, թե ինչպես կարելի է  միաժամանակ և արդյունավետորեն, համագործակցել ՙգործընկեր՚ պետության ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ` նպատակաուղղված ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ մրցակցի կողմից ինչ-որ ինտեգրացիոն նախագծի առաջմղման ցանկացած նախաձեռնություն կբախվի բավականին լուրջ, ընդ որում` ՙօբյեկտիվ՚, դժվարությունների:

Ես, իհարկե, նկատի ունեմ եվրասիական ինտեգրման նախագիծը, որին որպես այլընտրանք կառաջարկվի Թուրքիայի հետ սահմանի բացումը: Առաջին հերթին դա կապված է ԱՄՆ շահերի հետ, որի համար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարևոր նշանակություն ունի` ելնելով մի շարք պատճառներից, այդ թվում 2015 թվականի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալը: Հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերը չեզոքացնելու նպատակով կձեռնարկվի ամեն ինչ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում գոնե մասնակիորեն ցուցադրվի ինչ-որ ՙառաջընթաց՚, ինչը կարող է ենթադրել նաև տնտեսական կապերի նորմալացում: Սակայն, ՙթուրքական՚ ուղղության ակտուալացումը դժվար է պատկերացնել ոչ միայն առանց Ղարաբաղյան հակամարտության` Բաքվի առավելագույն պայմաներով կարգավորման, այնպես էլ Հայաստանի եվրասիական ինտեգրման գաղափարի վարկաբեկման, որի ներքո ենթադրվում է առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Հաշվի առնելով Արևմուտքի լուրջ դիրքերը հանրապետության տեղեկատվական տարածությունում` չի կարելի կասկածել, որ նման փորձերը հետագայում նույնպես կլինեն համակարգային բնույթի: Այսպիսով, ամերիկյան և արևմտյան քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես` Հայաստանում, չնայած հզոր PR-ին և արտաքին համոզչությանը, ունի մի շարք օբյեկտիվ սահմանափակիչներ:
Դրանցից կարող է օգտվել, իհարկե, Ռուսաստանը, պաշտոնական հանդիսավոր ելույթների, հայտարարությունների ու ֆորմալ-բյուրոկրատական ընթացակարգերի սահմաներից դուրս արտաքին քաղաքական կրեատիվի առկայության պայմաններում: Որքան էլ որ պարոն Հեֆֆերնը պայքարի Carefoour ցանցի խանութների բացման համար`արևմտյան ուղիով ընթանալը չի կարող հանգեցնել Հայաստանի քաղաքացիների մեծ մասի սոցիալ-տնտեսական վիճակի արմատական բարելավմանը: Վաշինգտոնի կողմից հայ-թուրքական ՙհաշտեցման՚ լոբբինգը, ինչպես և Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունները Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող և այս ուղղությամբ հայկական լոբբիտական կազմակերպությունների գործունեությունը չեզոքացնող գործոն կլինեն: Բաքվի հետ համագործակցությունն ԱՄՆ համար ավելի կարևոր է, քան Երևանի հետ: Ինչ վերաբերվում է այսպես կոչված ՙեվրոպական ինտեգրմանը՚, ապա այդ ուղղությունը Երևանի համար կունենա իր գինը` Լեռնային Ղարաբաղի տեսքով, և լիովին հնարավոր է, Ստեփանակերտի համար պատրաստում են կոսովյան Միտրովիցայի, այլ ոչ թե Պրիշտինայի դերը, ինչպես ոմանք ենթադրում են: Բոլոր այս հանգամանքները կարող են Երևանի և Մոսկվայի միջև կառուցողական երկխոսության առարկա դառնալ` առավելագույնս ազատ լինելով ինչպես երկիմաստությունից, այնպես էլ ավելորդ պրոժեկտյորությունից: Եվ այն, որ մեր երկրների միջև շփումները 2013 թվականին ամրապնդման միտումներ ունեն, ինչ-որ առումով որոշակի լավատեսություն է ներշնչում:


Ձեր կարծիքով, արդյո՞ք Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են նախագահի փետրվարյան ընտրությունների արդյունքներից առանց այդ էլ վրդովված ժողովրդի դժգոհության կատալիզատոր հանդիսանալ:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանք կարող են իշխանության և ընդդիմության կառուցողական մրցակցության օրինակ դառնալ, Կարծում եմ`մայրաքաղաքային ընտրությունների ընտրարշավը կարող է համատեղ գործունեության և հանրապետության քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցների մշակման ընդդիմադիր ուժերի կարողության ստուգում հանդիսանալ: Առանց դրա անհնար է երկրի ամենասուր խնդրի լուծումը, ինչպիսին է միգրացիան: Այնպիսի ուժերի հայտարարություններում և գործողություններում, ինչպես ՙԲարգավաճ Հայաստանը՚, Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված տագնապ, ինչպես նաև հասունացած փոփոխությունների ձգտում է նկատվում: Համանման հայտարարություններ կարելի է լսել նաև իշխանական ճամբարից: Իսկ ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումները և կեղծիքները, նրա գնահատմամբ, կարող են հերթական դիմակայության ալիք բարձրացնել հասարակությունում:

Ապրիլի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն աննպատակահարմար է համարել Երևանի կողմից միջազգային դատական ատյաններ դիմելը`Հայոց ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման  պահանջով: Ձեր կարծիքով, արդյո՞ք ճիշտ ուղղությամբ է ընթանում Ցեղասպանության ճանաչման գործընթացն այս փուլում:

Կարծում եմ`հիշյալ հայտարարությունը կապված է օբյեկտիվ իրողությունների հետ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային խոշոր խաղացողների կողմից առաջին հերթին ունի քաղաքական, այլ ոչ թե իրավական բնույթ, ինչը սերտորեն կապված է արդի աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման հետ: Սակայն, կարծում եմ, այդ հանգամանքը ամենևին չի նշանակում, թե հարցի ՙիրավական թղթապնակը՚ պետք է փակ լինի, իսկ իրավական փաստարկները ոչ մի նշանակություն չեն ունենա: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի ինչպես առանձին տարածաշրջաների, այնպես էլ, հնարավոր է, որոշ պետությունների մակարդակով, և այն կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ, այդ թվում` այսպես կոչված, ՙհայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՚ և ԼՂ հարցի առնչությամբ:



ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Russia plans to open consulate general in occupied ArtsakhRussia plans to open consulate general in occupied Artsakh
Protests in Armenia have two components: objective and external -  political scientistProtests in Armenia have two components: objective and external -  political scientist
MP from MP from "Civil Contract": Pashinyan - Galstanyan meeting  is  impossible
54-year-old man who used tear gas against police detained in Yerevan54-year-old man who used tear gas against police detained in Yerevan
Converse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay PlatinumConverse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay Platinum
Police actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David AnanyanPolice actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David Ananyan
"Tavush for Motherland" supporters to celebrate First Republic Day in  Sardarapat
MFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern ArmeniaMFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern Armenia
Azerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrestAzerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrest
Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv 
Gnel Sanosyan: problems caused by flood were unpredictableGnel Sanosyan: problems caused by flood were unpredictable
Major General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and IranMajor General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and Iran
Bagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AACBagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AAC
Nothing like this has been in modern Armenia: Nothing like this has been in modern Armenia: "The police were given  direct instructions to use brute force against parents of dead  servicemen, MPs  and media representatives"
Rivers subsiding in Armenia Rivers subsiding in Armenia 
Refusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of RefugeesRefusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of Refugees
Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador 
Stepanakert mayor arrested Stepanakert mayor arrested 
Road leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-BagratashenRoad leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-Bagratashen
Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan 
`Red berets` beat opposition MP in central Yerevan `Red berets` beat opposition MP in central Yerevan 
Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations 
Floods in Armenia: Russia in contact with Armenian side Floods in Armenia: Russia in contact with Armenian side 
Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience 
Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier 
No threat of dam collapse in Armenia`s reservoirs  No threat of dam collapse in Armenia`s reservoirs  
Ex-official calls for `clearing country of evil`Ex-official calls for `clearing country of evil`
Our common objective is sustainable peace in South Caucasus - Josep  BorrelOur common objective is sustainable peace in South Caucasus - Josep  Borrel
Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged 
Law-enforcers searching Stepanakert mayor`s home Law-enforcers searching Stepanakert mayor`s home 
Armenian premier`s security service remove journalist from school  building Armenian premier`s security service remove journalist from school  building 
Armenia supports Estonia in border incident with Russia - Estonian FMArmenia supports Estonia in border incident with Russia - Estonian FM
Armenian premier`s helicopter makes emergency landing in VanadzorArmenian premier`s helicopter makes emergency landing in Vanadzor
President confers military ranks on high-ranking officers President confers military ranks on high-ranking officers 
Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process 
Martakert mayor detained Martakert mayor detained 
Azerbaijan increases military budget Azerbaijan increases military budget 
Armenia`s premier speaks of Real Armenia in his message Armenia`s premier speaks of Real Armenia in his message 
Armenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AACArmenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AAC
RA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalistRA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalist
Armenia`s top security official receives Louis BonoArmenia`s top security official receives Louis Bono
EU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish borderEU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish border
Minister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high paceMinister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high pace
Director of Pentagon`s DTRA CTR Directorate visits YerevanDirector of Pentagon`s DTRA CTR Directorate visits Yerevan
Davutoglu: Turkiye should quickly regulate its relations with ArmeniaDavutoglu: Turkiye should quickly regulate its relations with Armenia
Azerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond -  StatementAzerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond - Statement
Moscow accuses West of trying to undermine peace in  South CaucasusMoscow accuses West of trying to undermine peace in  South Caucasus
Zatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on RussiaZatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on Russia
Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus 
Anahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. DanielyanAnahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. Danielyan
"My dear, my beloved, guess for yourself": Zakharova comments with  song lyrics on Pashinyan`s accusations against two CSTO countries 
Arthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of stateArthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of state
Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman 
No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement 
Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts 
Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron 
The President of Turkmenistan received the Secretary General of the CISThe President of Turkmenistan received the Secretary General of the CIS
U.S. considering Armenia`s requests for assistance U.S. considering Armenia`s requests for assistance 
Charles Aznavour square opened in Paris Charles Aznavour square opened in Paris 
Armenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimonyArmenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimony