Անկախ այն բանից, կստորագրի արդյոք Ասոցացման
համաձայնագիրը, թե ոչ, Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի Խորհրդի լիիրավ
անդամը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, պատասխանելով
հարցին, թե ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը Մաքսային միությանն
անդամագրվելուց հետո:
Պավլյուկը նշել
է, որ ԵԽ հանդիսանում է եվրոպական ամենամեծ կառույցը, որը միավորում է 47 երկիր,
որոնց միջև գործում են մաքսային համաձայնագրեր: Այս համատեքստույմ նա հավելել է,
որ միաժամանակ ԵԽ անդամներ են հանդիսանում նաև ՄՄ անդամները, օրինակ, Ռուսաստանը և
Հայաստանը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերույթունների մասին, Պավլյուկը նշել է, որ
ԵԽ անդամության 11 տարիներին Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել
ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությնա ոլորտում:
«Մենք պատրաստ
ենք աջակցել ձեր երկրին և օժանդակել այդ ջանքերին: Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ
2012-2014 թվականների ծրագիրը կնպաստի ռեֆորմների իրականացմանը: Այսօր Հայաստան-ԵՄ
համագործակցությունը գործնականում իր մեջ ներառում է կազմակերպության
լիազորությունների ամբողջական շրջանակը, հաշվի առնելով ՀՀ կառավարության
առաջնահերթությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի դիտարկումների մարմինների
առաջարկներն ու խորհուրդները»,-եզրափակել է Պավլյուկը: