Արդշինինվեստբանկը
շարունակում է իր աշխատանքները վարկային քարտերի նոր տեսակների մշակման և
բարելավման ուղղությամբ և ներկայացրել է MasterCard NurCard Gold վճարային քարտը և NurCard
Express Gold վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2014 թվականի հուլիսի 15-ից
համալրվել է բանկի վճարային քարտերի և վարկատեսակների շարքը բոլոր մասնաճյուղերում:
«MasterCard NurCard
Gold-ը բանկի Պրեմիում կուտակային քարտն է, որը միաձուլել է Արդշինինվետսբանկ
ՓԲԸ-ի պրեմիում և կուտակային քարտերին հասանելի բազմաթիվ ծառայությունների
փաթեթները: MasterCard NurCard Gold վճարային քարտով հնարավորություն է ընձեռվում
ստանալ NurCard Gold Express վարկային գիծ մինչև 1.200.000 ՀՀ դրամ 17.9%
տոկոսադրույքով և մինչև 3000 ԱՄՆ դոլար 14.9% տոկոսադրույքով: Վարկային գծի
տրամադրումն իրականացվում է պարզեցված գնահատման մեթոդով՝ նվազագույն փաստաթղթերի
առկայությամբ, որի շնորհիվ վարկային գծերի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը
կայացվում է հաշված րոպեների ընթացքում» - նշել է բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն
Արթուր Գյուլազյանը:
Աղբյուրի համաձայն, կատարելով վճարումներ MasterCard NurCard Gold քարտով
NurCard կուտակային ծրագրի գործընկերների մոտ բացի բոնուս միավորների կուտակումից
քարտապանները օգտվում են նաև NurCard-ի իր գործընկերների հատուկ առաջարկներից,
ստանալով երաշխավորված հրավեր նրանց կողմից կազմակերպած բազմաթիվ միջոցառումներին:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանում գործում է
2002 թվականից: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես-ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն`
97,23%, իսկ մնացած 2,77% բաժնետոմսերը պատկանում է ֆիզիկական անձանց: Իր
ակտիվների մեծությամբ Արդշինիբնվեստբանկը 2014 թվականի հունվարի 1-ի դրութամբ
Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է 3-րդ տեղը` 668 մլն.դոլար: Բանկի
հաճախորդների թիվը գերազանցում է 220 հազարը, ունի 1081 աշխատակից, 55 մասնաճյուղ
և 92 բանկոմատ: