2013 թ. սեպտեմբերի
24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց
վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխª 8.5%: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալության տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի սեպտեմբերի 24-ի նիստում:
Աղբյուրի համաձայն,
2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճª նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է
9.3%: Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու էª մոտենալով գնաճի
կանխատեսվող հետագծին:
Հաշվի առնելով
արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության
թուլացումը, Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը
թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության
նվազման ռիսկերը: նաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի
պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքիª թուլացնելով
դրամավարկային պայմանները:
ԿԲ Խորհուրդն
արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի
շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման
միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային
շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս
պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ
չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց,
որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի
թուլացմամբª պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր
ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային
քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին
պահանջարկի վրա:
Խորհուրդը համակարծիք
է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային
մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի
միջակայքում:
Տոկոսադրույքի
մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ
հոկտեմբերի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի
արձանագրություն):
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ
Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 8% նվազեցրել էր 2011-ի
հոկտեմբերին, այդ մակարդակի վրա պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ
այն կրկին բարձրացվեց մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի օգոստոսյան որոշումը թելադրված
էր ձևավորվող ինֆլյացիոն սպասումները զսպելու և
էներգակիրների թանկացման երկրորդային ազդեցությունը մեղմելու
նկատառումներով: ՀՀ ԿԲ Խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայեց նաև
ներգրավված ավանդների տոկոսադրույքները, բարձրացնելով դրանք 6.5%-ից մինչև 7%,
միաժամանակ պահպանելով լոմբարդային ՌԵՊՈ տոկոսադրույքը 10% մակարդակում: