Հայաստանը ամերիկա-ուկրաինական ամենամյա տակտիկական Rapid
Trident-2014 պլանային զորավարժություններին
մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին
հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Հայաստանը մասնակցել է նախապատրաստական
միջոցառումներին և պատրաստ էր մասնակցել զորավարժություններին, բայց հրավեր չի
ստացել: Բայց նախարարը չի պատասխանել, թե արդյո՞ք դա կապ ունի ՄԱԿ-ի Գլխավոր
Ասամբլեայում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության հետ:
Մարտի 27 Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան,
Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և
Զիմբաբվեն դեմ էին քվեարկել ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի
վերաբերյալ բանաձևին, որտեղ քվեարկել էր 100 պետություն, իսկ 58-ը մնացել էր
ձեռնպահ:
Ամերիկա-ուկրաինական
ամենամյա տակտիկական Rapid Trident պլանային զորավարժությունները տեղի կունանան սեպտեմբերի
15-26-ը, Գետման Պյոտր Սագայդաչնու անվան Ցամաքային զորքերի Ակադեմիայում:
Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին կմասնակցի 700 միավոր զենք և
ավելի քան 50 մարտական մեքենա: ԱՄՆ կողմից զորավարժություններին կմասնակցի մոտ 200
զինվորական: