Գրեթե կասկած չի հարուցում, որ Ղրիմի օկուպացումն ավելի վաղ չէր ծրագրվել: Դա Ղրիմի ուժգին արձագանքն էր Ուկրաինայում Մայդանի հաղթանակին: Միանգամայն հասկանալի էր, որ Ուկրաինայում հաղթանակը կենսական մարտահրավեր էր պուտինյան ռեժիմին: ԱրմԻնֆո-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և տրանսատլանտյան հետազոտությունների կենտրոնի /Կիև/ նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:
ՙՑավոք, Ղրիմի բռնակցումն ուկրաինական նոր, ժամանակավոր իշխանության փաստացի անգործության հետևանքն էր, ինչը հավասարազոր է դավաճանության: Արդյոք նրանք դատարանի առջև կկանգնեն`պատմությունը կորոշի: Սակայն, ակնհայտ է, որ Պուտինը և նրա խմբավորումը պետք է միջազգային դատարանի առջև կանգնեն օկուպացիայի և համաշխարհային անվտանգության ճարտարապետության փլուզման համար՚,- նշել է նա:
Այս պայմաններում, վերլուծաբանի կարծիքով, այնպիսի կազմակերպությունների գոյությունը, ինչպես`ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, վայրկենապես կորցրեց իր իմաստը: Իսկ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ցավալի տեսարան են ներկայացնում: Արդյունքում համաշխարհային հանրությունը, Կոլոմիեցի կարծիքով, վերադարձել է տասնիններորդ դար`արդի տեխնոլոգիաներով, սակայն ջունգլիների կանոններով: ՙՑավոք, Ուկրաինան միայնակ է քաղաքակրթության համար պայքարի առաջնագծում: Այս պայմաններում նոր, գլոբալ ժողովրդավարական ինստիտուտի ստեղծումն անհրաժեշտություն է՚,- ամփոփել է Կոլոմիեցը: