Հազիվ թե Ղրիմը նախադեպ դառնա Ղարաբաղի համար` հաշվի
առնելով Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաշային կարգերը: ԱրմԻնֆո գործակալությանն
այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆվանցևը:
«Անշուշտ, Ղրիմը
գայթակղություն կդառնա ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Կարելի է երկար
դատողություններ անել` թե ինչով են նման կամ տարբեր այդ երկու իրակվիճակները,
սակայն չէ որ գլխավորն այն է, որ աշխարհակարգի համակարգային ճգնաժամի
պայմաններում, երբ գոյություն ունեն երկու միանշանակ և տրամագծորեն հակադիր
սկզբունքներ` ժողովուրդների ինքորոշման իրավունքը և սահմանների անխախտելիությունը,
որոշակի հակամարտություններում երկրները, պարզապես, հետևում այն սկզբունքին, որն
իրենց ավելի հարմար է: Այս պայմաններում Ռուսաստանը կարողացավ անցնել գիծը և
որոշակիորեն մարտահրավեր նետել համաշխարհային հանրության այն մասին, որն, ընդգծում
եմ, տվյալ դեպքում ընտրում է սահմանների անխախտելիությունը», - նշել է Եպիֆանցևը:
Նրա ասելով, Մոսկվան, սակայն, դա կարողացավ անել,
հիմնականում, այն պատճառով, որ նրա կախվածությունն այդ երկրներից այնքան էլ
արմաատական չէ, կամ այդ կախվածությունը երկուստեք է, և այդ պատճառով արդեն առնվազն մի քանի տարի Ռուսաստանն
ինքնուրույն քաղաքականություն է վարում և հավակնում առաջատարության` որպես ուժի
համաշխարհային կենտրոններից մեկը: Իսկ Հայաստանի իրավիճակն այլ է: Տարբեր
պատճառներով նա ձգտում է կոմլիմենտար լինել ուժի տարբեր կենտրոնների նկատմամբ,
ուստի նրա համար չափազանց բարդ է սեփական շահերից ելնելով կտրուկ քայլերի դիմել`
դրանցից որևէ մեկի հետ հարաբերությունները փչացնելու վախի առնչությամբ: Այնտեղ,
ուր Մոսկվան առաջ է ընթանում, Երևանն ամոթխած կանգնած է մի կողմում` ակնկալելեով
միայն չհարուցել իր ավելի խոշոր գործընկերների զայրույթը:
«Այո, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի
քաշային կարգերը, տարբեր են, սակայն Հայաստանն , ըստ երևույթին,իր ինչ-որ պակաս
շահավետ կողմերը կարող էր համարահարթել Ռուսաստանի հետ առավել սերտ
համագործակցությամբ ՄՄ և ԵԱՄ շրջանակում, բայց այստեղ էլ լոմպլիմենտարության
քաղաքականությունը որոշակի սահմանափակումներ է դնում: Ուստի, ընդհանուր առմամբ,
պետք է խոստովանել, որ Ղրիմը հազիվ թե նախադեպ դառնա Ղարաբաղի համար:
Կոմպլիմենտարության քաղաքականության հարմարությունը Ղարաբաղի հարցը չլուծելու գինն
է», - ասել է փորձագետը:
Կանխատեսելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման
հնարավոր սցենարները Ղրիմի հանրաքվեից
հետո` Եպիֆանցևն ընդգծել է, թե առայժմ ստույգ տեղեկատվություն չկա այն մաիսն, թե Արևմուտքը որքան հեռու կարող
է գնալ Ռուսաստանին «պատժելու» ձգտմամբ: Տրամաբանությունը հուշում է, որ իրական և
զգալի պատժամիջոցների հավանականությունը մեծ չէ, քանի որ դրանք կհարվածեն նաև հենց
արևմտյան երկրներին, սակայն, ինչպես մենք գիտենք, ճգնաժամային պահերին երբեմն
տրամաբանությունը չի գործում, ուստի ոչինչ չի կարելի բացառել:
Ինչ վերաբերում
է Մաքսային միության ճակատագրին, ապա քաղաքագետի կարծիքով, Ղրիմի հանրաքվեից և
Ռուսաստանի գրաված դիրքից հետո հետխորհրդային տարածության որոշ երկրների
վերնախավեր կզգուշանան, քանի որ իրենց երկրներն ունեն նույնպիսի ցավոտ կետեր,
ինչպիսիք ուներ Ուկրաինան. ժողովրդի շծրջանում միասնության բացակայություն, ԽՍՀմ
փլուզումից հետո սահմանների վիճելիություն, ապագայի տարբեր տեսլականներ, հսկայական
կոռուպցիա ու փլուզվող պետական ապարատ և այլն: «Սակայն այդ ամենն ուղղակիորեն
կապված չէ Ռուսաստանի վարած ինտեգրիացիոն գործընթացներին: Երկար տարիներ Ուկրաինան
կամ ընդհանրապես չի մասնակցել այդ գործընթացներին, կամ նրա մասնակցությունը եղել է
չափազանց թույլ , և այդ ամենը նրան չի փրկել փլուզումից, և, ամենայն
հավանականությամբ, այդ փլուզումը դեռ ամենևին էլ չի ավարտվել: Ես միանգամայն վստահ
եմ, որ եթե հետխորհրդային երկրները տնտեսական շահագրգռվածություն տեսնեն
Ռուսաստանի ինտգրացիոն նախագծերում, եթե նրանք Ռուսաստանում զգան համաշխարհային
առաջատարներից մեկին, ինգետրումը հետխորհրդային տարածքում կշարունակվի` անկախ
տարաբնույթ հակամարտություններից», - ամփոփել է Եպիֆանցևը: