Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ բանաձևին վերջնական գնահատական կարելի է տալ դրա վերջնական տարբերակի հրապարակումից հետո միայն: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 25-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում:
Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի նախագիծ: Այդ բանաձևի 16-րդ և 22-րդ պարագրաֆներում նշվել է, որ ՙԱրևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետության կողմից նույն ծրագրի մասնակից մեկ այլ պետության տարածքի օկուպացումը՚ ՙԱրևելյան գործընկերության՚ հիմնարար սկզբունքների և նպատակների խախտում է:
ՙԱռայժմ պարզ չէ, թե արդյոք 16-րդ և 22-րդ պարագրաֆները, ընդհանրապես, ներառվել են այդ բանաձևում: Կա տեղեկատվություն, որ դրանք հետագայում հանվել են: Այդպիսով, հայտարարություն տարածելիս կարող էր թյուրիմացություն լինել: Ես արդեն դիմել եմ Եվրախորհրդի գործընկերներին` այդ խնդիրը քննարկելու առաջարկությամբ: Սակայն, եթե վերը նշված երկու պարագրաֆներն, այուամենայնիվ, ներառվել են բանաձևում, ապա դա կարելի է դիտարկել բացառապես Եվրախորհրդարանի կողմից կոշտության դրսևորում` Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան որոշման համատեքստում՚, - ամփոփել է Զոհրաբյանը: