Հայաստանը
պետք է հետաձգի իր անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և մանրակրկիտ
վերլուծի այդ կառույցին անդամակցության հնարավոր հետևանքները: Հունիսի 17-ին մամուլի
ասուլիսում այդ մասին հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային
համագործակցության կնետրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Փորձագետն ընդգծել է, որ տվյալ պահին գոյություն ունի
երկրի համար երեք ակնհայտ սպառնալիք` ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում: Մասնավորապես,
քաղաքագետն ընդգծել է Ղարաբաղի հարցը, որը պետք է հաշվի առնվի ցանկացած
ինտեգրացիոն կառույցի անդամակցելիս: «Համենայն դեպս, եթե անդամակցում ենք ԵԱՏՄ-ին,
ապա` միայն որոշ վերապահումներով: Մասնավորապես, հարկավոր է ամրագրել, որ
ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ոչ մի կերպ չի անդրադառնա Արցախի վրա», - նշել է
ան: Ընդ որում Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ին
Ադրբեջանի անդամակցությամբ, և եթե Բաքուն համաձայնի անդամակցել այդ կառույցին,
սակայն` հակամարտությունն իր օգտն լուծելու պայմանով, ապա Մոսկվան կսկսի Հայաստանից Արցախի օտարման գործընթաց:
Որպես
երկրորդ սպառնալիք փորձագետը նշել է իրավունքների և ազատությունների ճնշումը,
ժողովրդավարությանն առնչվող իրավիճակի վատթարացումը: Մասնավորապես, նա նշել է, որ
ԵԱՏՄ անդամները, այսինքն, Ռուսաստանը,
Ղազախստանն ու Բելառուսը ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներ չեն,
հետևաբար, Հայաստանը, անդամակցելով նման կառույցի, նույնպես կարող է զրկվել այդ
ուղղությամբ ձեռք բերված որոշ առաջընթացից: Իսկ երրորդ սպառնալիքը, փորձագետի
համոզմամբ, տնտեսական խնդիրներն են և, մասնավորապես, ինֆլյացիան, որը կլինի
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո: