Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՌԴ հետ ՙգազային համաձայնագրերի՚ վավերացման շուրջ քվեարկության արդյունքներն ՙանցկացնելու՚ միջոցներ է փնտրում: Ինչպես լրագրողներին հայտարարել է խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն ավելի ուշ կներկայացնի համապատասխան արձանագրությունը:
Նրա խոսքով, քվեարկության էլեկտրոնային համակարգի դեպքում գործում է հաշվիչ հանձնաժողովը և հաշվիչ հանձնաժողովն էլ գրանցել է քվեարկությունը: Այն հարցին, ինչպես կարելի է քվեարկությունը կայացած համարել հանձնաժողովի 7 անդամից 4-ի բացակայության դեպքում, Սահակյանը պատասխանել է, որ ՙդրա պատասխանն էլ կլինի՚:
Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում 77 «կողմե, ոչ մի «դեմե և «ձեռնպահե ձայնով վավերացրել է «ՀայՌուսգազարդիե բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: ՀԱԿ, «Ժառանգությունե, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը: Ավելին, «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների քվեարկության քարտերը, ինչի արդյունքում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է եղել ձեռքով քվեարկություն անցկացնել: Հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ն ի նշան բողոքի չի մասնակցել քվեարկությանը և հրաժարվել է ստորագրվել ամփոփիչ փաստաթուղթը: ՀԱԿ, «Ժառանգությունե, ՀՅԴ և ԲՀԿ ոչ իշխանամետ կուսակցությունները Սահմանադրական դատարանում կբողոքարկեն Ռուսաստանի հետ «գազային համաձայնագրերիե վավերացման շուրջ քվեարկության արդյունքները: