ՎՏԲ-Հայաստան
Բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով
Tandem Transfers առաջին ազգային համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի հաճախորդները կարող են ստանալ և
կատարել դրամական փոխանցումներ Tandem Transfers համակարգի միջոցով առանց հաշիվ
բացելու ինչպես Հայաստանի տարածքում համակարգի անդամ բանկերի միջև, այնպես էլ
արտերկիր: Փոխանցումները կատարվում են վայրկենական ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով,
եվրոյով ու ՌԴ ռուբլով:
Աղբյուրի համաձայն, Tandem Transfers արագ դրամական
փոխանցման համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ամենաաշահավետ
սակագներով. ՀՀ տարածքում փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի
0.8%, իսկ արտերկիր փոխանցումներինը` 1.3%:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական
փոխանցումների այլ համակարգեր` Unistream, Bystraya Pochta, InterExpress, Anelik, RIA Money Transfer,
MoneyGram, Sigue Money Transfer, Intel Express: Ժամանակ խնայելու համար բանկի
հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր
է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ,
զանգահարել 87-87 հեռախեսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի
ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:
«Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են
դրամական փոխանցումների համակարգերից, և այդ է պատճառը, որ մենք միշտ ձգտում ենք
տրամադրել նրանց այդ ծառայության ամենալայն ընտրանին: Tandem Transfers համակարգը
իններորդն է միջազգային դրամական համակարգերի շրջանում, որոնց ծառայություններից
կարող են օգտվել բանկի հաճախորդները: Վստահ ենք, որ ամեն հաճախորդ կարող է ընտրել
դրամական միջոցների իրենց հարմար փոխանցման և ստացման ձևը դրամական փոխանցումների
համակարգերի լայն տեսականուց»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր
տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: