Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԳԴՀ Բունդեսթագի բանաձևը պարզապես Գերմանիայի խորհրդարանի կամարտահայտումն էր: Այդ մասին ՙՎեստի վ սուբբոտու՚ հաղորդմանը հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՙԸստ երևույթին, դեր են կատարել որոշ նկատառումներ, որոնք այս քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել, որ դա արվի հենց հիմա, բայց ես չեմ կարող շահարկել այդ թեման: Անշուշտ, մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց ամենավերջին պահին՚,-նշել է Լավրովը:
Ըստ որում, ՌԴ արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված է նաև մի շարք հարցերում իսկապես գործընկեր լինելու Թուրքիայի ցանկության բացակայությամբ, պարբերաբար սկանդալներ սարքելու, իր գործընկերներին՝ այդ թվում Եվրոպայում, վիրավորելու վերջինիս փորձերով:
ՙԳտնում եմ, որ Բուդեսթագի որոշմանը նրանց արձագանքն ամենևին համարժեք չէ՚,- ասել է Լավրովը: