Մայիսի 25-ին Մոսկվայում հարկադիր վայէջք է կատարել «Աերոֆլոտ» ընկերության
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում եղել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Թռիչքից
40 րոպե անց ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:
Ըստ «Ինտերֆաքսի», ինքնաթիռն
օդանավակայան է վերադարձել բեռնախցիկում ծխի առկայության ահազանգի հետեւանքով: Ինչպես
հաղորդել է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի անվտանգության վարչության
մամուլի ծառայությունը, ինքնաթիռում գտնվող 161 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: