Ադրբեջանի 25-ից ավելի զոհերը բնավ
պատահականություն չեն, այլ հարևան երկրում տիրող խուճապի վկայություն են: Օգոստոսի
7-ին լրագրողնեին այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք
շատ լավ տեսնում ենք այդ խուճապը, որը մեր
կողմից Բաքվի ոտնձգությունների հետ մղման արդյունք է: Փաստորեն, Ադրբեջանը ձախողեց
Հայաստանում և Արցախում խուճապ ստեղծելու իր ծրագիրը: Նրանց հաջողվեց միայն
լարվածություն ստեղծել սահմաններում և այն էլ` վերը նշված զոհերի գնով:
Դժբախտաբար, մենք նույնպես զոհեր ունենք, սակայն հարցն այսօր այն հարթությունում
է, որում Ադրբեջանին չհաջողվեց ոչնչի հասնել` բացի այդ լարվածությունից:
Ընդհակառակը, նրանք մեկ անգամ ևս հասկացան, որ անզոր են Հայաստանի և Արցախի
մարտունակ բանակների դեմ պայքարում: Համոզված եմ, որ մենք պետք է գնանք հաշտության, քանի որ լարվածությունը մեզ
ոչ մի լավ բան չի բերի», - նշել է վարչապետը:
Աբրահամյանի
ասելով, Բաքվի ծրագրերի ձախողման մասին խոսում են հենց Ադրբեջանում, իսկ նրա
ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները Հայաստանին և Արցախին ամենևին չեն
վախեցնում: Անդրադառնալով իր Տավուշ այցին և հաղորդելով ԼՂՀ առաջիկա այցի մասին`
վաչապետը նշել է, որ լիովին զգացել է հայկական ԶՈՒ առաջնային դիրքերը պաշտպանող
զինծառայողների զորությունը, ցանկացած պահի Ադրբեջանի ամեն մի ագրեիսա հետ մղելու
պատրաստակամությունը: «Նույնը կարող եմ ասել նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների
մասին, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը», - ամփոփել է վարչապետը: