Ուկրաինայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան մտադիր է Հարավային Կովկաս այցելել` որոնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը, այդ մասին լրագրողներին հաղորդել են Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում:
ՙԵս պատրաստվում են այցելել Վրաստան, Հայաստան և Ադրբեջան և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունների կարգավորման հնարավոր ուղիները՚, - ասել է Կոժարան, պատասխանելով ՙՆովոստի՚ ԼԳ այն հարցին, թե ինչ միջոցներ է մտադիր կիրառել Ուկրաինան այսպես կոչված ՙսառեցված հակամարտությունները՚ կարգավորելու համար` որպես ԵԱՀԿ նախագահ: ՙՄենք հասկանում ենք, որ իրավիճակն այնքան էր պարզ չէ ... Մենք ցանկանում ենք խթան հաղորդել բանակցային գործընթացին, և զգում ենք, որ կա լավ դինամիկա Վիեննայում ԵԱՀԿ միջոցով, այդ թվում` այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպես ԵՄ ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագիրը՚, - ասել է Կոժարան: Ընդ որում նա հիշատակել է խորհրդարանական համաժողովն այնպիսի գործընկերության շրջանակներում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները կարող են միմյանց հետ խոսել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հարավային Կովկասի տարածաշրջան կայցելի հունիսի կեսին: