Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ պատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին և դառնա վիճակահանության հաղթողը:
Աղբյուրի համաձայն,
վիճակահանությունը
տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի և 3D show-ի ժամանակ: Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս Բանկի նորագույն թվային պրոդուկտը, որ հաճելի անակնկալ է լինելու բոլոր նրանց, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում:
«2014-ից Կոնվերս Բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, նոյեմբերի 18-ին մենք կներկայացնենք Հայաստանում աննախադեպ մի պրոդուկտ: Իսկ նախօրեին բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով կարող են մասնակցել մեր հետաքրքիր խաղին ֆեյսբուքում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Մրցույթին մասնակցել կարող
են բոլոր ցանկացողները: Մանրամասները՝ Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/conversebank: Մեկնարկել է նաև Կոնվերս Բանկի www.iam.am կայքը, որտեղ իրականացվում է մինչև նոյեմբերի 18-ի միջոցառումը մնացած ժամանակի հետհաշվարկը:
Նշենք,
որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են`
Advanced Global Investments ընկերությունը (95%) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (5%):
Բանկն ունի 33 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է Հայաստանի մարզերում: