Վարդան Պետրոսյանը քննչական մեկուսարանից տեղափոխվել է ՙՔանկոր՚ սիրտ-անոթային բժշկական կենտրոն, որտեղ լրացուցիչ ստուգում կանցնի: Նախնական տեղեկատվության համաձայն, նրա առողջական վիճակին ոչինչ չի սպառնում:
Նոյեմբերի 6-ին կայացվել էր Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում` հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ, որի հետևանքով երկու մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, ավտովթարից տուժել էր 7 մարդ, որոնց թվում` նաև Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ Ոստիկանության միջնորդությունը: Դերասանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (փոխադրամիջոցի հետ անզգույշ վարվելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան): Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: