Հայ-ադրբեջանական
սահմանում աճող լարվածության առնչությամբ Վաշինգտոնը սահմանափակում է կիրառել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից տարածքներ իր պետական պաշտոնյաների
այցելությունների համար` անվտանգության նկատառումներով:
Վաշինգտոնում «Թուրանի» դիվանագիտական աղբյուրների
համաձայն, Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանատները ԱՄՆ քաղաքացիներին նույնպես կոչ են
արել խուսափել այդ տարածաշրջաններ ուղևորություններից:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 4-ին Պետդեպարտամենտը կրկնել է շփման գծում լարվածության թուլացմանն
ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ իր կոչերը Բաքվին և Երևանին: ՄԱԿ
գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես հանդես է եկել տարածաշրջանում բռնության և
հակամարտության վերսկսման դեմ` Բաքվին և Երևանի հորդորելով հարգել հրադադարի
ռեժիմը: