2010 թ. ապրիլից անգործության մատնված ՙՆաիրիտ՚ կաուչուկի գործարանի մի քանի տասնյակ աշխատողները նախագահի նստավայրի մոտ պահանջում են մարել աշխատավարձի գծով պարտքերը:
Մինչ այդ նրանք հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ով խոստացել է նրանց փետրվարի վերջին վճարել մեկ ամսվա աշխատավարձի պարտքը, ինչը գործարանի աշխատողների դժգոհությունն է հարուցել: Նախարարն ավելացրել է, որ մոտ ժամանակներս ձեռնարկության ճակատագիրը կվճռվի`շնորհիվ ռուսական ՙՌոսնեվտ՚ ընկերության մասնակցության:
Գործակալության տվյալներով, ՙՌոսնեվտը՚ ցանկություն է հայտնելՀայաստանում կառուցել նոր կաուչուկի գործարան, այլ ոչ թե արդիականացնել գործող գործարանը և մարել վերջինիս պարտքերը: Բացառված չէ, որ ՙՆաիրիտի՚ մասնագետների մի մասն աշխատի նոր գործարանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՙՌոսնեֆտ՚ նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ՙՌոսնեֆտ՚, .ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան՚ և ՙՌոսնեֆտ-Հայաստան՚ ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: