Մարտի
5-ին Երևանում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիկժոր` Վահան Մարտիրոսյան), որին կմասնակցի ֆրանսիական
վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն: Համերգի ծրագրում ներառած են «Տարվա
եղանակները» (Վիվալդի և Պիացոլլա), ինչպես նաև ակորդեոնի և նվագախամբի համար
«Օպալե» կոնցերտը (Ռիշար Գալիանո):
Գալիանոն, ում անվանում են «ջազի սրբազան մոնսթր»,
նվագում է ակորդեոնի բոլոր տարատեսակները: 2010 թվականին Deutsche Grammophon-ի
կողմից թողարկված Գալիանոյի Bach CD-ն ճանաչվել է դասական երաժշտության տարվա
լավագույն ալբոմ: 2011 թվականին թողարկվել է նրա երկրորդ ալբոմը, որը նվիրված էր
կինոֆիլների համար Նինո Ռոտայի գրած երաժշտությանը:
Ինչպես խոստովանել է Գալիանոն, երաժշտությունում իրեն
ոգեշնչում է ծովի ռիթմը: Ակորդեոնահարին շատ բան է կապում Աստոր Պիացոլլայի հետ:
«Նրա հետ հանդիպումը կարևոր է դեր է խաղացել իմ կյանքում: Նա ինձ վստահություն է
տվել կյանքի այն շրջանում, երբ ես ինձ կորած էի համարում: Ես դրա համար նրան
երախտապարտ կլինեմ մինչև կյանքիս վերջը» - պատմել է նա:
Հետաքրքիր
է, որ Գալիանոն ակորդեոնով կատարել է նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սսուսերով
պարը»: