Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2013

Երնջակյանը Արթուր

Հայաստանը նախատեսում է օդային փոխադրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրեր կնքել 22 երկրի հետ

Հայաստանը նախատեսում է օդային փոխադրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրեր կնքել 22 երկրի հետ

 Հայաստանը նախատեսում է 2014 թ. լուրջ բարեփոխումներ իրականացնել ավիացիայի ոլորտում և օդային փոխադրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրեր կնքել 22 երկրի հետ: Առաջին նման համաձայնագիրը կնքվել է օրերս Ռուսաստանի հետ, դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նրա խոսքով, Հայաստանում արդեն կա հայրենական ավիափոխադրող` ի դեմս Air Armenia ընկերության, որը մրցակցում է այլ երկրների ավիաընկերությունների հետ: Հարկավոր է հետևել շուկայում առողջ մրցակցության պահպանմանը, ասել է վարչապետը: Նա նշել է, որ օդային փոխադրումների ազատականացումն ընդհանուր առմամբ կհանգեցնի չվերթերի ավելացմանը և ավիատոմսերի գների նվազմանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն