Մայիսի 13-ին հայտնի կդառնան «Հայակ» ազգային կինոմրցանակի հաղթողների անունները:
Ընդհանուր
առմամբ, պարգևներ են հանձնվում 15 անվանակարգերում: Մասնավորապես, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնորդներ են Սուրեն Բաբայանի
«Փուշը», Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը»,
Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»;
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում`
Րաֆֆի Աղեկյանի "Kinshasa Mboka Te" ֆիլմը,
Միքայել Շահնազարյանի «Արևմտյան Հայաստան, կորսված դրախտը», Արշո Հարությունյանի
«Ալպինիստները»: «Լավագույն ռեժիսոր»
կոչման համար պայքարի կբռնվել Սերժ Ավետիքյանը և Ելենա Ֆետիսովան (Փարաջանով»),
Շողիկ Թադևոսյանն ու Արեգ Ազատյանը («Ռոմանտիկներ»),
Լիլիթ Մովսիսյանը («Կաուչո»): «Լավագույն դերասանուհի»
կոչմանը հավակնում են Լուսինե Հարությունյանը («Փուշ»), Լուսի Աբդալյանը
(«Կաուչո»), Անժելիկա Մաշուրյանը («Երկու աշխարհներից ի հիշատակ»); «Լավագույն դերասանի»
կոչման` Ժան Պիեռ Նշանյանը («Փուշ»), Սերժ Ավետիքյանը
(«Փարաջանով»), Նարեկ Ներսիսյանը («Ռոմանտիկներ»):
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կոչմանը հավակնում են Նանոր Պետրոսյանը
(‹‹Կիսալուսնի ծովածոցը››), Ելենա Պրոխորենկոն
(‹‹Երկու աշխարհից ի հիշատակ››), Նարինե Գրիգորյանը
(‹‹Անպոչ ճգնավորը››): «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչման հավակնորդներ են Աշոտ Ադամյանը (‹‹Անպոչ ճգնավորը››), Աշոտ Ադամյանը
(‹‹Կիսալուսնի ծովածոցը››), Մանվել Խաչատրյանը
(‹‹Կաուչո››): «Լավագույն կարճամետրաժֆիլմ» անվանակարգում մրցանակի են հավակնում Դիանա Կարդումյանի ‹‹Դիալոգները››,
Արշակ Զաքարյանի ‹‹Անպետքը››, Հրանտ Վարդանյանի
‹‹Սպիտակ գառան երազը››; «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի`Աշոտ Սարգսյանի
‹‹Նամակ մորը››, Արման Երիցյանի ‹‹Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է››, Մարիամ Օհանյանի
‹‹Հայաստանն անտեսանելի երկիր է›››: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Վրեժ Քասունիի
‹‹Aurora››, Արմեն Ռոնովի ‹‹Լալ որդու առակը››, Գայանե Մարտիրոսյանի
‹‹Վիշապագորգի գաղտնիքը››; «Լավագույն դեբյուտ» անվանակարգում` Ալեքսանդր Բաղդասարյանի
‹‹Ճանապարհը››, Սեգ Կիրակոսյանի ‹‹Պետք ե՞մ ես ձեզ››, Ալեն Մանուկյանի
‹‹Հարությունը››: «Լավագույն օպերատոր» անվանակարգում բաղձալի արձանիկին հավակնում են Թամմամ Համզան
(‹‹Փուշ››). ‹‹Ռոմանտիկները››),
Վազգեն Մարտիրոսյանը (‹‹Կաուչո››), «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում` Սուրեն Բաբայանը
(‹‹Փուշ››) , Լիլիթ Մովսիսյանը, Արսեն Գրիգորյանը,
Շողեր Պետրոսյանը (‹‹Կաուչո››), Շողիկ Թադևոսյանը Արեգ Ազատյանը
(‹‹Ռոմանտիկները››) «Լավագույն նկարիչ» անվանակարգում` Վլադիսլավ Ռիժիկովը
(‹‹Փարաջանով››), Շողիկ Թադևոսյանը,
Արեգ Ազատյանը (‹‹Ռոմանտիկները››),
Գոհար Պարույրյանը (‹‹Կաուչո››):
«Հայակ» ազգային կինոմրցանակի
հաղթողները կստանան ոսկեզօծ արձանիկ: Այս տարի Ազգային կինոմրցանակը նվիրված կլինի
Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին, ինչի առնչությամբ սահնամվել է Փարաջանովի
հատուկ մրցանակ, որը կշնորհվի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության հեղինակ Տիգրան
Մանսուրյանին:
Ինչպես հաղորդում է «Կինոաշխարհ» հրատարակությունը, «Հայակի» գեղարվեստական
խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև Ռուբեն Մամուլյանի անվան ամենամյա հատուկ
մրցանակ` համաշխարհային կինոյի զարգացման գործում ավանդի համար: Այս տարի այն
կշնորհվի Կինոմրցանակի պատվավոր հյուր Շառլ Ազնավուրին: «Հայակ» մրցանակի հանձնման
արարողության ևս մեկ պատվավոր հյուրը կլինի հայտնի պրոդյուսեր, «Սեզար»
կինոակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը: