Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներն են քննարկել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և նրա բելառուսցի գործընկեր Վիկտոր Գումինսկին Մինսկում հանդիպման ժամանակ:
ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, տեղեկացրել է, որ 2015թ. միջազգային մակարդակով նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՙՀայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի և ֆաշիզմի համար՚,- նշել է Էդուարդ Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը ևս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությանը` թե’ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և թե’ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: