Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնում:
Ամեն տարի
Կաննի ՄԿՓ ներկայացնում է ֆիլմերի հատուկ ծրագիր, որոնք ընտրվել են վավերագրական
կինոյի լավագույն միջազգային փառատոններում: Այս տարի հեղինակավոր Visions du Reel (Նյոն, Շվեյցարիա) փառատոնի առաջարիով ծրագրում ներառվել է
նաև «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը:
Հիշեցնենք, որ
ժապավենի համաշխարհային պրեմիերան կընթանա ապրիլի 30-ին Vision du Reel-ի շրջանակում:
Ֆիլմի հերոսը` Հայկը, Հայաստանից մեկնում է Կամչատկա, իսկ տարիներ անց` Մոսկվա:
Հայկի ճակատագիրը լի է բազմաթիվ ծանր պահերով: Հարություն Խաչատրյանը նրա կյանքին
հետևում է 1988-2012 թվականների ընթացքում: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»
ֆիլմը Երևանում
ներկայացվել է 2013 թվականի ամռանը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը տարբեր տարիների արդեն արժանացել են Vision du Reel մրցանակների:
Կաննի ՄԿՓ-ն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը: