Իր զեկույցում Ադրբեջանի նախընտրական իրավիճակը բացասաբար գնահատած Human Rights House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պատվեր է կատարում, որի հետևում կանգնած են հայերը: Այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
Human Rights House-ը, որն Ադրբեջանի նախագահական ընտրություններից դեռ երկու ամիս առաջ հայտարարել է, թե դրանց արդյունքները կկեղծվեն, դրսևորում է ոչ միայն պրոֆեսիոնալիզմի բացակայություն, այլև` որոշակի պատվերի կատարում:
Իր դեդուկտիվ հետաքննությունն Ասլանովը հիմնավորել է Human Rights House քարտուղարությունում ծագումով հայ աշխատակից Սարո Սարոյանի առկայությամբ, ով զբաղվում է ֆինանսական հարցերով: Ադրբեջանցի պաշտոնյան նաև պատահական չի համարում այն հանգամանքը, որ հայկական սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ հանդես են գալիս որպես Human Rights House գործընկեր, մինչդեռ այդ կազմակերպութհանը, չգիտես ինչու, չեն հուզում ՙմիլիոն փախստականներն՚ ու ՙպատմական ադրբեջանական հողերի օկուպացումը՚: