Ադրբեջանի կողմից շուրջ $1 մլրդ գումարի սպառազինության ձեռք բերումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, և նման քայլը չպետք է անպատասխան մնա: ՙՑավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանն ստիպված է մասնակցել սպառազինությունների մրցավազքին`սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով՚,- ընդգծել է Կիրակոսյանը:
Միաժամանակ վերլուծաբանն ընդգծել է, որ չհայտարարված պատերազմի պայմաններում Հայաստանը կարողանում է դրական տեղաշարժերի հասնել`ղեկավարվելով ոչ թե քանակ, այլ որակ սկզբունքով, այդ թվում`սպառազինություն ձեռք բերելու առումով: