Դեկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի
մարզում՝ Ապարան-Սպիտակ, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր, Սյունիքի մարզում՝
Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածը:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ
նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով
երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս
ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև
30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: