Բելառուսի քաղաքացին օդապարիկով անհաջող վայրէջք է
կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին` վնասելով ոտքն ու մեջքը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրշեջ-փրկարարները տուժածին` Դենիս Տուղտովին (ծնվ. 1991թ.), ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևանի ԲԿ, այնուհետև` «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: