Հայաստանում
էլեկտրաէներգիայի թանկացումը պահմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` Էներգետիկայի
և բնական պաշարների նախարարության անփութությամբ, ինչպես նաև Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կաշկանդվածությամբ, էլեկտրաէներգիա
արտադրող ռուսական ընկերությունների ճնշմանը դիմակայելու նրա անզորությամբ: Հունիսի 16-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել ՀՀ գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը:
Նրա ասելով, ՀԾԿՀ ներկայացուցիչները, արդարացնելով գների
բաարձրացումը, վկայակոչում են այն հանգամանքը, որ անցած տարի Հայաստանի ԱԷԿ-ը
նախատեսված 24 օրվա փոխարեն աշխատանքը դադարեցրել է 88 օրով, և այժմ այդ
առնչությամբ
ծագած ֆինանսական դժվարությունները հարկավոր է
փոխհատուցել: «Սակայն այստեղ հարց է ծագում, իսկ ինչու Էներգետիկայի
նախարարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել այդ խնդիրը վերացնելու համար,
ինչու գերատեսչությունը հաշվի չի առել հնարավոր բոլոր ռիսկերը: Արդյունքում`
ստացվում է, որ գերատեսչության անփութության համար հատուցում է բնակչությունը,
ինչն անթույլատրելի է: Ռուսական գործոնը նույնպես հարկավոր է հաշվի առնել: Ըստ
երևույթին, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշումը կայացվել է ռուսական
ընկերությունների որոշ ճնշման ներքո», - ասել է Մակարյանը:
Բացի այդ, Մակարյանի ասելով, եթե վերցնենք հարցի զուտ
տնտեսական բաղադրիչը, այստեղ նույնպես էլեկտրաէներգիայի գների բարձրացման
վերաբերյալ ՀԾԿՀ որոշոււմը կոպիտ սխալ է:
«Էլեկտրաէներգիայի թանկացումը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը,
տնտեսավարող օբյկետներին թույլ չի տալիս հստակ ծրագրել իրենց գործունեությունը`
այստեղից բխող բոլոր հետևանքներով: Գների բարձրացումը լուրջ հարված է հասցնում տնտեսավարող
սուբյեկտներին, խոչընդոտում է նրանց կողմից կնքված այս կամ այն պայմանագրի
իրականացմանը: Մենք ամեն անգամ բախվում
ենք թանկացման, և դա մեզ համար անակնկալ է լինում», - նշել է Մակարյանը:
Հիշեցնենք,
որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խորհրդարանում
«կառավարության ժամի» ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանի էներգահամակարգի
ֆինանսական ճեղքվածքը կազմում է 18 մլրդ դրամ, ինչն էլ համակարգում գործող
ընկերություններին ստիպել է էլեկտրաէներգիայի սակագները 10 տոկոսով բվարձրացնելու
վերաբերյալ հայտ ներկայացնել ՀԾԿՀ, որի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին
հայտարարել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների 10 տոկոսով բարձրացման
մասին որոշումն ուժի մեջ կարող է մտնել արդեն օգոստոսի սկզբից: Երկրում
էլեկտրաէներգիայի գինը Նախատեսվում է
բարձրացնել 1 կՎտ դիմաց 3,8-4,3 դրամով: