Նախագահության երրորդ ժամկետը
բազմաթիվ
խնդիրներ
կստեղծի
Իլհամ
Ալիևի
համար:
Ընդ
որում
դրանց
թվում
առաջին
պլանում
կհայտնվի
Ադրբեջանի
արտաքին
քաղաքական
գծի
ընտրության
հարցը:
Այդպիսի
կարծիք
է
հայտնել
Բաքվի
Ընտրությունների
դիտարկման
և
ժողովրդավարության
ուսուցման
կենտրոնի
ղեկավար
Անար
Մամեդլին`
առցանց
հարցազրույցում
պատասխանելով
ԱրմԻնֆոյի
հարցին:
ՙԵս ստույգ տեղեկատվություն չունեմ Եվրասիական միությանն անդամակցելու Իլհամ Ալիևի
մտադրության
մասին:
Այդուհանդերձ,
պետք
է
ասեմ,
որ
նրա
համար
շատ
դժվար
հետ
կանգնել
ՙԱրևելյան
գործընկերության՚
ծրագրին
մասնակցությունից:
Միևնույն
ժամանակ,
ես
չեմ
կարծում,
թե
Ռուսաստանն
ի
զորու
կլինի
ազդել
Ալիևի
որոշման
վրա`
Լեռնային
Ղարաբաղի
հակամարտության
միջոցով:
Եվ,
վերջապես,
արդեն
այժմ
որոշ
կառավարամետ
վերլուծաբաններ
և
քաղաքական
գործիչներ
հայտարարում
են
Մաքսային
միությանն
Ադրբեջանի
հնարավոր
անդամակցության
մասին:
Դա
ցույց
է
տալիս,
որ
կառավարության
կուլուարներում
կան
նաև
այդ
անդամության
կողմնակիցներ՚,
- նշել
է
Մամեդլին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարկ կա հոկտեմբերի 9-ից հետո որևէ փոփոխություն
ակնկալել
Հայաստանին
և
Լեռնային
Ղարաբաղին
առնչվող
Ալիևի
հռետորաբանությունում,
փորձագետը,
վկայակոչելով
Ալիևի
նախընտրական
ելույթները,
նշել
է,
թե
ինքը
հակամարտության
կարգավորման
վերաբերյալ
ոչ
մի
խոստում
կամ
ծրագիր
չի
լսել:
Մամեդլիի
կարծիքով,
Ալիևն
այսուհետև
նույնպես
կկիրառի
նույն
ռազմաշունչ
ոճը:
ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան)
Հայաստանում
և
Ադրբեջանում
Մեծ
Բրիտանիայի
դեսպանությունների
աջակցությամբ
արդի
հրատապ
հարցերի
շուրջ
տարբեր
երկրների
առաջատար
փորձագետների
համատեղ
առցանց
մամուլի
ասուլիսներ
են
կազմակերպում
Հայաստանի
և
Ադրբեջանի
ԶԼՄ-ների համար:
Հարցազրույցները
կազմակերպվում
են
ՙՄիմյանց
վերաբերյալ
հայերի
և
ադրբեջանցիների
գիտելիքների
ընդլայնում
և
փոխվստահության
հաստատում
առաջին
ձեռքից
ստացվող
տեղեկատվության
միջոցով՚
նախագծի
շրջանակում: