Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահ Ռամին Գաջիլին Հայաստանին կոչ է արել ազատել ՙօկուպացված հողերը՚,
հավաստիացնելով,
որ
եթե
այդ
ՙ6
շրջաններն՚
ազատվեն,
ապա
պաշտոնական
Բաքուն
կգնա
շատ
մեծ
զիջումների:
Միևնույն
ժամանակ
Գաջիլին
դժվարացել
է
պատասխանել
ԱրմԻնֆոյի
թղթակցի
այն
հարցերին,
թե
ինչ
զիջումների
մասին
է
խոսքը,
և
ինչու
պարեազմում
հաղթած
հայկական
կողմը
պետք
է
զիջումների
գնա:
ՙՏվյալ
դեպքում
ինչ-որ մեկը պետք է զիջումների
գնա,
ադրբեջանցի
ժողովուրդը
պատերազմ
չի
ուզում
և
ցանկանում
է
Լեռնային
Ղարաբաղի
հակամարտությունը
կարգավորել
խաղաղ
բանակցությունների
միջոցով՚,
- նշել
է
նա:
Միևնույն ժամանակ, չնայած Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ հայտնվելու սպառնալիքին, նա ցանկություն
է
հայտնել
այցելելու
Լեռնային
Ղարաբաղ:
ՙՉնայած
այն
հանգամանքին,
որ
նման
վտանգ
գոյություն
ունի,
ես,
այնուամենայնիվ,
կցանկանայի
այցելել
Լեռնային
Ղարաբաղ:
Սև
ցուցակում
հայտնվելու
վտանգ
կա
նաև
Հայաստան
այցելելու
դեպքում,
սակայն
եթե
վախենանք
նման
գործողություններից,
ապա
խնդիրը
մեռյալ
կետից
չի
շարժվի՚,
- կարծում
է
Գաջիլին:
Նա
նաև
հաղորդել
է,
որ
ծնվել
և
մինչև
10 տարեկանն
ապրել
է
Լեռնային
Ղարաբաղում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլին և կառույցի խաղաղարար
նախաձեռնությունների
գծով
փորձագետ
Գամիդա
Գիասբեյլին
հոկտեմբերի
19-ն
Երևան
են
ժամանել
ՙՔաղաքացիական
նախաձեռնությունների
դերի
բարձրացումը
Ղարաբաղյան
հակամարտության
խաղաղ
կարգավորման
գործում՚
նախագծի
շրջանակում: