Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը (ՀԿԵՄ) նոր նախագահ ունի: Հոկտեմբերի 26-27 –ին ընթացած ՀԿԵՄ համագումարի արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը: Վերջին մի քանի տարիներին ՀԿԵՄ նախագահն էր Ռոբերտ Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ համագումարի նախաշեմին հրապարկվել էր երիտասարդ կոմպոզիտորների նամակը, որում կոչ էր արվում չպաշտպանել Ամիրխանյանի թեկնածությունը, քանի որ նրա օրոք ՙՄիությունը զուրկ էր ստեղծարար նախաձեռնություններից և գործող իրավաբանական համակարգից՚: Բացի այդ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մերձավորների ասելով, Ռոբերտ Ամիրխանյանը չէր ցանկանւոմ Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստողծագործության տունը կոչել Էդվարդ Միրզոյանի անունով: ՀԿԵՄ Վերջին համագումարում Ամիրխանյանն ստիպված էր պատասխանել հնչեցված մեղադրանքներին, սակայն, ինչպես երևում է, դա նրան չի օգնել վերընտրվել ՀԿԵՄ ղեկավարի պաշտոնում: