Հայերն ու բուլղարացիներն իրենց համարում են ՙամենաբազմատանջ՚ ժողովուրդները: Այդ մասին են վկայում աշխարհի 143 երկրներում Gallup ընկերության հարցման արդյունքները:
Բուլղարիայում ՙտառապյալ՚ է իրեն համարում հարցվածների 39 %-ը, Հայաստանում` 37 %-ը: Առաջին տասնյակի մեջ են մտել նաև Կամբոջան, Հաիթին, Հունգարիան, Մադագասկարը, Մակեդոնիան, Իրաքը, Սիրիան ու Աֆղանստանը:
Gallup փորձագետները հարցվածներին բաժանել են երեք կատեգորիայի՝ ՙբարգավաճող՚, ՙպայքարող՚ ու ՙտառապող՚՝ կախված ըստ 10 բալային սանդղակի հավաքած միավորներից, որի համաձայն գնահատել են իրենց ապագան:
Ամենաերջանիկն իրենց համարել են Իսլանդիայի, Քաթարի, Շվեդիայի, Նորվեգիայի, ԱՄԷ-ի և Շվեյցարիայի բնակիչները: