Գառնիի
տաճարի տարածքում միջոցառում անցկացնելու մեջ սարսափելի ոչինչ չկա, օրենըք դա չի
արգելում, կարծում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր
Պողոսյանը:
ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում Պողոսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Մշակույթի
նախարարությունն իրավունք ունի
վարձակալության հանձնել օրենքով գերատեսչությանն ամրագրված
մատմամշակութային հուշարձանների տարածքները: «Առավել ևս, որ խոսքը վերաբերում է
միջոցառմանը, որը, ըստ էության, գովազդում է հինավուրց պատմական հուշարձանը», -
ասել է ՊՈԱԿ տնօրենը:
Ինչ
վերաբերում է միջոցառման պատճառով տաճարի տարածքը փակելուն, ապա, Պողոսյանի
ասելով, ցանկացած հաստատություն, նույնիսկ, եթե դա պատմամշակութային հուշարձան է
կամ արգելոց, իրավունք ունի ամսվա մեջ մեր օր չաշխատել: Ընդ որում Պողոսյանը նշել
է, որ Գառնիի տաճարի տարածքում երեկո կազմակերպելու դիմաց Կենտրոնական բանկը 1 մլն
120 հազար դրամ է վճարել:
Հուշարձանագետ
Սամվել Կարապետյանն իր հերթին նշել է, որ նման միջոցառումների անցկացման
վերաբերյալ օրենքով սահմանված ոչ մի չափանիշ գոյություն չունի: «Պարզապես, մեր
հասարակությունը չափազանց հուզական է արձագանքում նման երևույթներին: Համենայն դեպս,
ես կարծում եմ, որ նման վայրերում այդպիսի երեկոներ կազմակերպելը հարմար չէ: Այս
համատեքստում հասարակության բողոքը հասկանալի է», - նշել է Կարապետյանը:
Հիշեցնենք,
որ հունիսի 18-ին Հայաստանի ԿԲ կորպորատիվ երեկո էր կազմակերպել Գառնիի տաճարի
տարածքում` արևելաեվրոպական ամենամյա գագաթնաժողովի շրջանակում: Միջոցառմնաը ներկա
եղել ավելի քան 300 հյուր: