Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն այսօր գերի է
ընկել ադրբեջանական կողմում:
Ինչպես
ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ամենայն
հավանականությամբ, սահմանը հատելու պահին Պետրոսյանը եղել է անսթափ վիճակում: «Այդ
տղան ալկոհոլի նկատմամբ թուլություն ուներ և, ըստ երևույթին, հարբած վիճակում
չգիտակցելով հատել է սահմանը: Ամեն դեպքում, միջադեպի մանրամասներն այժմ պարզվում
են», - նշել է նա:
Ավելացնենք,
որ պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական կողմում այժ գտնվում է մեկ գերի`
զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, չհաշված 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը, որը
կամավոր հանձնվել է ադրբեջանական կողմին: