Սերժ Սարգսյանն ու Իլհամ
Ալիևը կհանդիպեն օգոստոսի 10-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
մասնակցությամբ: Այդ մասին Twitter-ում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի
արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
«Օգոստոսի 9-ին կկայանա
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի և Հայաստանի
նախագահների հանդիպումը կներառի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
շուրջ բանակցություններ, որոնցում տեղաշարժը կախված կլինի այն բանից, թե որքանով
կառուցողական կլինի Հայաստանի նախագահի դիրքորոշումը», - գրել է Մամեդովը:
Ինչպես հաղորդում է
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, օգոստոսի 9-ին կկայանա նաև Վլադիմիր
Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կկայանա կարծիքների
փոխանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար
փորգործակցության հետագա զարգացման շուրջ: Հատուկ ուշադրություն կդարձվի
Եվրասիական տնտեսական միության շուրջ
պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին:
Հիշեցնենք, որ
Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերիբ 19-ին
Վիեննայում: Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր
միկրոբլոգում գրել էր. «Պատերազմը դեռ ավարտված չէ, ավարտվել է դրա միայն առաջին
փուլը, հնարավոր է` սկսվի երկրորդ փուլ»: Մինչդեռ Երևանն ու Ստեփանակերտը
Ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում են բացառապես խաղաղ հունում: