Հայաստանի նոր քրեական դատավարության օրենսգիրքը
թույլ կտա ապահովել մեղադրյալների իրավունքների պաշտպանություն և երաշխավորել
քննչական մարմինների արդյունավետ աշխատանքը: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ելույթ ուընենալով նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը
նվիրված կլոր սեղանի ընթացքում: Փաստաթղթի
մշակմանը մասնակցել են Արդարադատության նախարարության աշխատանքային խումբը, ինչպես
նաև Գերմանիայի միջազգային համագործակցության միության, ԱՄՆ դեսպանության և ԵԱՀԿ
Երևանի գրասենյակի ներկայացուցիչներ:
«Մենք մեծապես կարևորում ենք քրեական
դատավարության օրենսգրքի բարեփոխումը: Նոր օրենսգիրքը հնամակարգը դարձնում է
առավել մրցունակ, միջազգային ստանդարդներին համապատասխանող: Օրենսգիրքը թույլ կտա
ապահովել մեղադրյալի իրավունքների պաշտպանություն, լիովին կհստակեցնի ապացույցի
չափանիշները», - կարծում է դեսպանը: Դիվանագետի ասելով, նոր օրենսգիրքը
մեղադրյալին և նրա փաստաբանին հնարավորություն է տալիս առերեսում անցկացնել
մեղադրյալի դեմ ցուցմունք տված բոլոր վկաների հետ:
«Եվ այդ իրավունքներից զատ տրվում են նաև
իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի երաշխիքներ», - ասել է դեսպանը: Հեֆերնը
ևս մեկ դրական փոփոխություն է համարում գործարքի ինստիտուտի նե դնումը, ինչը
դատախազներին և քննիչներին թույլ կտա ծանր հանցագործություններ կատարած մարդկանց
բացահայտել թեթև հանցագործություններ կատարած մարդկանց նկատմամբ մեղմ վերաբերմունքի
օգնությամբ: