Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներներ այսօր ՀՀ վարչական դատարան հայց են ներկայացրել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշումները չհիմնավորված ճանաչելու վերաբերյալ: Սա ակտիվիստների թվով երրորդն հայցն է, նախորդ երկուսը դատարանը հետ է վերադարձրել: Ընդ որում ակտիվիստները հայտարարել են, որ երրորդ հայցադիմումը հետ վերադարձնելու դեպքում իրենք ՙկստեղծեն իրենց հանրային դատարանը՚: Ակտիվիստները պնդում են, որ առանձնապես հույս չեն դնում դատարանի վրա: Ակցիայի նախաձեռնողները դժգոհում են, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը տեղի է ունեցել առանց հաշվի առնելու հանրային կարծիքը և առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից 1 խմ գազի գինը Հայաստանի սպառողների համար կազմում է 156 դրամ` նախկին 132 դրամի փոխարեն, իսկ 1 կվտ/ժ է;ելտրաէներգիայի գիշերային սակագինը 20 դրամից բարձրացել է մինչև 28 դրամ, ցերեկային սակագինը` 30 դրամից մինչև 38 դրամ: