Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 13:30
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ նախագահը՝ Նուր-Սուլթանում. Ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք (video)

ՀՀ նախագահը՝ Նուր-Սուլթանում. Ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք (video)

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։

 

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններե խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

 

Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։

 

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականիցե:

 

Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:

 

Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլինե,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

 

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

 

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրանե,-ավելացրել է նախագահը:

Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է. «Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականիցե:

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

>>>
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

>>>
Ղազախստանի ԱԳ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Ղազախստանի ԱԳ նախարար.

Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

>>>
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

>>>
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

>>>
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

>>>
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ

Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում:

>>>
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը

Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

>>>
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 14-ը Աստանայում կանցկացվեն Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը։
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 20:37
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 14-ը Աստանայում կանցկացվեն Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը։

Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։

>>>
Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի միջև
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024 13:39
Երևանում կայացել են բանակցություններ

Արմինֆո.Հայ - ղազախական համագործակցության հետագա զարգացման շրջանակում Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև:

>>>
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել են դիրքորոշումներն առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի վերաբերյալ
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 17:32
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել են դիրքորոշումներն առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի վերաբերյալ

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:

>>>
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 10:33
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

>>>
Տոկաևն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023 11:42
Տոկաևն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Նախագահ Տոկաևը ուժեղացնում է ներդրումային խորհրդի լիազորությունները՝ խթանելու տնտեսական աճը:
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023 01:46
Նախագահ Տոկաևը ուժեղացնում է ներդրումային խորհրդի լիազորությունները՝ խթանելու տնտեսական աճը:

Արմինֆո.Աիդա Հայդարի կողմից BUSINESS ամսագրում, Խմբագրի ընտրություն, ազգ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2023 թ

>>>

Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:319 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 319