«Ամերիա»
ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական, արդեն
հինգերորդ բարեգործական աճուրդը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, աճուրդի ողջ հասույթը կուղղվի քաղցկեղային,
հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ
ունեցող երեխաների բուժմանը:
Աղբյուրի համաձայն, «Սպորտը կյանքի համար» խորհրդանշական
անվանումը կրող այս բարեգործական աճուրդն իր շուրջն է համախմբել հայազգի և այլազգի
միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր
նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր: Միջոցառմանը կմասնակցեն
մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմաստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ
ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե
մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի
կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան
Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ
աշխարհահռչակ մարզիկներ:
Ընկերությունը կոչ ենք անում համախմբվել և Հայաստանում
բնակվող հիվանդ փոքրիկներին օգնություն ցուցաբերելու համար իրականացնել
նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում
բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց
նվիրաբերություն, օգտվելով https://online.ameriabank.am/CSRpayment/frm_userdetails.aspx?lang=am
հղումով:
«Ամերիա»
ընկերություների խումբը հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատար
կազմակերպություններից մեկը բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է ունիվերսալ
բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային
ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Բանկի միակ սեփականատերն է Америя Групп CY
Ltd-ն,
տիրապետելով բանկի բաժնետոմսերի 100% փաթեթին: