Հունվար ամիսը նշանավորվեց առատ տեղումներով և ձյան բարձր ծածկույթով:
Ինչպես հաղորդել է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ, Ապարանում ձյան ծածկույթի բարձրությունն արդեն հասել է 1 մետր 10 սանտիմետրի: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ հանրապետությունում հունվարին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան և տեղումներ:
Միաժամանակ առաջիկա 5 օրում սպասվում է ոչ միայն ձյան դադարեցում, այլ նաև ջերմաստիճանի նվազում`կապված եղանակի պարզելու հետ: Ամենացուրտ գիշերները կլինեն հունվարի 12-ին և 13-ին: Հունվարի 14 –ից հետո կանխատեսվում է որոշակի տաքացում: