Ստամբուլում սպանել են հերթական հային: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, հայկական դպրոցի ուսուցիչ, 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինը, գտնվել է Քադրքյոլ թաղամասի իր բնակարանում, վիզը կտրված:
Արամյան դպրոցում 9 տարի դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից օրեր շարունակ որևէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են և դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը, մտնելով տուն, սարսափելի պատկերի է ականատես եղել. նրանք հայտնաբերել են հայ տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ սպանության զոհ դարձած Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։ Մեկ այլ հարձակում էր իրականացվել ևս մեկ տարեց հայուհու վրա. թեև վերջինիս կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա կորցրել էր մի աչքը։